Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-199-15.03.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Բեռլինում:

Համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման եւ կողմերի միջեւ համագործակցության համար:

Համաձայնագրով նախատեսվում է, ի շարունակություն հայ-գերմանական համագործակցության զարգացման քաղաքականության, գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116.400.000 (հարյուր տասնվեց միլիոն չորս հարյուր հազար) եվրո՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է մինչեւ.

Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ «Ֆինանսական համագործակցության մասին» 2020 թվականի համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկանք ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ

Հայ-գերմանական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ մշակութային առնչությունների վրա, ինչը լավ հիմք է հանդիսանում Հայաստանի եւ Գերմանիայի միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Ակտիվ համագործակցություն է ընթանում երկու երկրների կառավարությունների, գերատեսչությունների եւ տարածքային միավորումների միջեւ:

ՀՀ անկախությունից ի վեր՝ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ արդյունավետ զարգանում են երկկողմ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ ամրապնդելու Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Երկու երկրների միջեւ ակտիվորեն ընթանում է քաղաքական երկխոսությունը, զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ապակենտրոնացված եւ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը:

Գերմանիան Հայաստանին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերող երկրորդ դոնոր երկիրն է ԱՄՆ-ից հետո, ԵՄ շրջանակներում ՀՀ առանցքային առեւտրային գործընկերը:

Հայ-գերմանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաեւ ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Վերոնշյալ համաձայնագրով նախատեսվում է գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116.4 մլն եվրո՝ ի շարունակություն հայ-գերմանական զարգացման քաղաքականության՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է 3.4 մլն. եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ-ին կենսաբազմազանության եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար, ինչպես նաեւ 113 մլն եվրո վարկ տրամադրել հայկական կողմին՝ վերականգնվող էներգիայի ոլորտում եւ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցության շրջանակներում ծրագրերի իրականացման համար:

Գերմանական կողմից ստացված տեղեկության համաձայն, համաձայնագիրը Բունդեսթագի կողմից վավերացման ենթակա չէ, հետեւաբար, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման օրը:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ «Ֆինանսական համագործակցության մասին» 2020 թվականի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջանալ հավելյալ ֆինանսական պարտավորություններ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ


ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Քերոբյանին

ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
03.11.2021 թվականի թիվ 01/15997-2021 գրության
Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով Գ. Սանոսյան


Կարծիքներ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն