Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-157-07.02.2022,16.03.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի

1) 1-ին կետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:

2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) շենքերը, շինությունները (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանաբար «ա» եւ «բ» ենթակետերով վարձակալ կամ փոխառու շահութահարկ վճարողների համար սահմանված չափից ոչ պակաս չափով:»

Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածի

1) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3)  օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված  բնապահպանական հարկի գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:»

2) 7-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «կամ մատակարարներին» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022թ հուլիսի 1-ից:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ