Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 1-ին կետի «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով.
2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) շենքերը, շինությունները (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսն ընդունվում է Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանաբար «ա» եւ «բ» ենթակետերով վարձակալ կամ փոխառու շահութահարկ վճարողների համար սահմանված չափից ոչ պակաս չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:».
2) 7-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ մատակարարներին» բառերը:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից: