Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում ավելցանել 4.1) ենթակետ եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները, բյուջեն, բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2.2 ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել համայնքի զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Կազմում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, դրանում առաջարկվող փոփոխությունները, բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարո ւմը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ եւ տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.»:
Հոդված 5. Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Համայնքի բյուջեն՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտ ների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:»:
Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի վերնագիրը եւ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 84. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը:
2. Համայնքի ղեկավարը մինչեւ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված առարկությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:»:
Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 91. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ տարեկան բյուջեի հրապարակումը
1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ տարեկան բյուջեն հրապարակվում են:
2. Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրգաիրը եւ բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :