Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասին 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16) որոշում է ընդունում Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փ ոփոխությունների վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կազմում է Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:
Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երեւանի բյուջեն՝ Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երեւանի զարգացման ծրագրի, ավագանու եւ քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:»:
Հոդված 5. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 77. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ բյուջեի հրապարակումը.
1. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեն, Երեւանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:
Հոդված 6. Օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ առկա ռեսուրսները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :