Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-210-24.03.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021թ. նոյեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման վերաբերյալ դրույթը ներառված է եղել դեռեւս ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ գլխում (բանակցված եւ համաձայնեցված)՝ հետագայում գրեթե նույնությամբ արտացոլվելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համանուն գլխում ընդգրկված համապատասխան դրույթներում: Բացի այդ, ԵՄ հետ ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծելու գաղափարը արտացոլված է եղել նաեւ 2011թ. կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրում:

Եվրոպական միության հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են 2017թ. մարտին, իսկ արդեն համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում: Թեեւ ակնկալվում էր, որ ԵՄ ներքին անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կստորագրվի մինչեւ 2018թ. տարեվերջ, սակայն ԵՄ ներքին խնդիրների պատճառով ԵՄ խորհրդի համապատասխան որոշման ընդունումը հետաձգվել է գրեթե չորս տարով:

Այսպիսով, ԵՄ խորհուրդը Հայաստանի (նաեւ՝ Ուկրաինայի, Թունիսի եւ Կատարի) հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքմանը հավանություն է տվել միայն 2021թ. հունիսի 28-ին, իսկ բուն ստորագրման արարողությունը կայացել է 2021թ. նոյեմբերի 15-ին, Բրյուսելում:

Հատկանշական է նաեւ այն, որ մինչ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը Արեւելյան գործընկերության երկրներից Վրաստանը եւ Մոլդոնվան արդեն իսկ կնքել էին Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրեր:

Համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ ավիաընկերությունների միջեւ խտրականության բացառման եւ վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Համաձայնագրի կնքման արդյունքում կողմերի ավիափոխադրողների միջեւ ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ, ինչի նպատակով իրականացվել է իրավական դաշտի մոտարկում (անցումային դրույթների պահպանման հնարավորությամբ):

Ակնկալվում է, որ Համաձայնագրի վավերացմամբ եւ ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ, ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ եւ ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաեւ հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում: Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ առհասարակ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

Ելնելով վերոգրյալից՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ արտաքին գործերի
նախարարի պարտականությունները կատարող
Պարույր Հովհաննիսյան
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը պարունակում Է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

  • Համաձայնագրի 9-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, հոդվածները պարտավորեցնում են Կողմերին I հավելվածով սահմանված անցումային դրույթների համապատասխան՝ երաշխավորել, որ իրենց համապատասխան օրենսդրությունը, կանոնները կամ ընթացակարգերը համապատասխանեն II հավելվածում նշված՝ օդային փոխադրումներին վերաբերող կանոնակարգային պահանջներին եւ չափանիշներին:

    II հավելվածում սահմանված են Եվրոպական միության դիրեկտիվները, որոնք պետք է ինկորպորացվեն ՀՀ օրենսդրությունում: Դրանց կարգավորման ոլորտը վերաբերում է Հարկային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Ավիացիայի մասին», «Լիցենզավորման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Պետական տուրքի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի կարգավորման առարկային: Ուստի ՀՀ օրենսդրությունը Համաձայնագրի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում եւ այլ նորմատիվ իրավական ակտերում:

  • Համաձայնագրի 10-րդ հոդվածով մյուս Կողմի համար սահմանված է հարկային լայն արտոնություններ, որոնք դուրս են Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների ծավալից: Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված է միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները, որոնք վերաբերում են բացառապես ավելացված արժեքի հարկին, իսկ Համաձայնագիրը նախատեսում է բոլոր տեսակի հարկերից ազատելու Կողմի պարտավորությունը: Միաժամանակ Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Վերոգրյալից հետեւում է,որ Համաձայնագրի 10-րդ հոդվածը հակասում է Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին:

    Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից՝ համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-ին կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:


    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
    ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԽԱՐԱՐ

    Եզրակացություն

    «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության եւ Եվրոպական Միության անդամ պետությունների միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

    «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության եւ Եվրոպական Միության անդամ պետությունների միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ : Մասնավորապես՝

    1. Համաձայնագիրը կարող է հանգեցնել եկամուտների նվազեցման՝ հաշվի առնելով այն, որ Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանվում են մի շարք հարկային եւ մաքսային արտոնություններ:

    2. Համաձայնագրի 16-րդ (Օդային երթեւեկության կառավարում) հոդվածի 3-րդ մասի «բ» պարբերության համաձայն՝ Միասնական եվրոպական երկնքի մասով օրենսդրության կիրառումը հեշտացնելու նպատակով Հայաստանը հիմնում է ազգային համապատասխան վերահսկողական մարմին, որն առնվազն կգործի աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներից անկախ: Մինչդեռ Համաձայնագրին կից բացակայում է վերահսկողական մարմին ստեղծելու հնարավոր այլընտրանքների (գործող տեսչական մարմինների գործառույթների վերանայում եւ այլն) բացակայության վերաբերյալ տեղեկատվությունն ու ֆինանսական գնահատումները:

    3. Համաձայնագրի 24-րդ (Վեճերի լուծում եւ արբիտրաժ) հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ ցանկացած վեճ, բացի Համաձայնագրի 8-րդ (Արդար մրցակցություն) հոդվածից բխող հարցերի, որը չի լուծվել Համատեղ կոմիտեի նիստում, կարող է կողմերից ցանկացածի պահանջով փոխանցվել արբիտրաժ՝ նույն հոդվածով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

    Վերը նշված վերջին երկու դրույթները կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, որոնց չափը հնարավոր չէ գնահատել՝ տվյալների բացակայությամբ պայմանավորված:

    Տիգրան Խաչատրյան

    ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
    ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
    ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
    Հարգելի՝ պարոն Սանոսյան,


    Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:



    ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


    ՏԵՂԵԿԱՆՔ

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին քաղաք Բրյուսելում:

    Համաձայնագրի նպատակներն են մասնավորապես ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով Կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում:

    Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաեւ ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, թափանցիկ եւ արդար մրցակցության վրա: Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը եւ կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:

    Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

    Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:


    ՏԵՂԵԿԱՆՔ

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կատարման համար պատասխանատու մարմիններ են՝

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը


    Հիմք հանդիսացող նյութեր
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն