Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-211-25.03.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «թափուր» բառը:

Հոդված 4. Օրենքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 146-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր տեղի առաջացումը» բառերը.

2) 2-րդ մասում «անդամի թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «անդամի պաշտոնում» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնում» բառերով.

3) 3-րդ մասից հանել «թափուր» բառը.

4) լրացնել 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«6. Մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալը ինքնավար մարմնի նոր անդամ նշանակվելու դեպքում ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսվում է այդ պաշտոնը թափուր մնալու օրվանից:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: