Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ փոխադարձ առեւտրային կապերի զարգացման եւ տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ արգելքներն առեւտրում եւ ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության, Սինգապուրի Հանրապետության միջեւ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը փոխանակում են գրավոր ծանուցումներ, որոնցով հավաստում են, որ կատարել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը: Այդպիսի ծանուցումները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Սինգապուրի միջեւ:
2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած Կողմերից միայն Բելառուսի Հանրապետության կողմից են իրականացվել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա է վավերացման Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի` պարոն Սանոսյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի ?16 որոշման համաձայն:
Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը:
Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների:
Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է թվով 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի ? 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1?1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ
Ց Ա Ն Կ
2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների
1. Էկոնոմիկայի նախարարություն
2. Արտաքին գործերի նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Ֆինանսների նախարարություն
5. Շրջակա միջավայրի նախարարություն
6. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
7. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
8. Պետական եկամուտների կոմիտե
9. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
10. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում