Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի.
1. 7-րդ մասի «ժամկետը մինչեւ» բառերից հետո «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով եւ «Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ» բառերից հետո «վեց ամսով» բառերը փոխարինել «մեկ տարով» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:
Ներկա իրավակարգավորումների շրջանակներում քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով: Վերջինս խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգեցին հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը:
Նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել դարձնելով մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով:
Խորհրդարանական գործիքակազմի ժամկետին վերաբերող այս փոխոխությունները կնպաստեն քննիչ հանձնաժողովի առաքելության լիարժեք իրականացմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«28» մարտի 2022թ.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Ռուբինյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագիծը (զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. տեղեկանքը փոփոխվող հոդվածի վերաբերյալ:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 4 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ