Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-690-15.09.2005-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (1998թ-ի հուլիսի 28-ի, ՀՕ-239) 356-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 904 հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:

Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձեւը համարվում է պահպանված, եթե բանկին ավանդ մուծելը հավաստվածէ բանկային գրքույկով կամ դեպոզիտային սերտիֆիկատով կամ բանկի կողմից ավանդատուին տրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վավերապայմաններով կազմված այլ փաստաթղթով, ինչպես նաեւ կանխիկ եղանակով ավանդ մուծելու դեպքում, դրամարկղի մուտքի օրդերով, իսկ անկանխիկ եղանակով ավանդ մուծելու դեպքում, բանկային հաշվից ավանդային հաշվին գումարը փոխանցելու մասին համապատասխան փաստաթղթով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գրքույկի, դրամարկղային փաստաթղթի, բանկային, դեպոզիտային սերտիֆիկատների պարտադիր վավերապայմաններ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Փոխառության ձեւակերպման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանարպետության կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»: