Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 28-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 356-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանարպետության կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 904 հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձեւը համարվում է պահպանված, եթե բանկին ավանդ մուծելը հաստատված է բանկային գրքույկով, բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով, կամ դրամարկղի մուտքի փաստաթղթերով, կամ բանկի կողմից ավանդատուին տրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վավերապայմանները պարունակող այլ փաստաթղթով, իսկ անկանխիկ եղանակով ավանդ մուծելու դեպքում, բանկային հաշվից ավանդային հաշվին գումարը հաշվեգրվելու մասին համապատասխան փաստաթղթով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է բանկային գրքույկի, բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատի, դրամարկղի մուտքի փաստաթղթերի պարտադիր վավերապայմանները:»: