Armenian ARMSCII Armenian
Պ-690-15.09.2005-ՊԻ,ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 356-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 904-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:

Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձեւը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, եւ բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: