Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը, դրա լրացման եւ հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «, եւ իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝» բառերը փոխարինել «եւ իրականացվում» բառերով.
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթը կազմակերպում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իր որոշմամբ սահմանված կարգով:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձեւաթուղթը եւ ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: