Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1-ին հոդվածում՝
1) 10-րդ մասում «բայց ոչ ուշ, քան» բառերից հետո լրացնել «համապատասխան որոշումն ընդունելուց հետո» բառերը,
2) 11-րդ մասի առաջին նախադասությունում «բայց ոչ ուշ, քան» բառերից հետո լրացնել «համապատասխան որոշումն ընդունելուց հետո» բառերը,
3) 14-րդ մասում՝ «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով, իսկ «հունիսի 15-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով, եւ լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.
«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր կամ լրացուցիչ նյութեր ստանալու եւ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 60 օրով»:
4) լրացնել նոր՝ 16-րդ մաս.
«16. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը»:
Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթն անցկացվում է մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթը 2022 թվականին անցկացվում է մինչեւ հուլիսի 31-ը: