Armenian ARMSCII Armenian
Կ-2192-30.03.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1-ին հոդվածում՝

1) 10-րդ մասի «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.

2) 11-րդ մասի առաջին նախադասության «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.

3) 14-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով, իսկ «հունիսի 15-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով.

4) 14-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր կամ լրացուցիչ նյութեր ստանալու եւ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 60 օրով:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը:»:

Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթն անցկացվում է մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթը 2022 թվականին անցկացվում է մինչեւ հուլիսի 31-ը: