Հոդված 1. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-250 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.
«թ) տրամադրում է ԱՏԱ Կառնետ հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման կարգը հաստատել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ. կայացած 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման եւ համակարգման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակներում բարձրացված՝ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին վերապահելու պարագայում դրա իրավական հիմքերի բացակայությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործառույթները, որտեղ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային պրակտիկայում ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ համակարգումը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն բաժնի «Գործարար եւ ներդրումային միջավայր» ենթաբաժնից:
6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում