Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6871-26.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30հունիսի 1996 թվականի, ՀՕ-69՝ ասուհետ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյան խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 4. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը

1. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա համար Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված չափով գնաճի (սղաճի) ապահովումն է:»

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: