Armenian ARMSCII Armenian
Կ-23231-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 61-րդ հոդվածի 3-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 6-րդ մասում «դատախազին քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «նախաքննության մարմին վարույթ նախաձեռնելու» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասում «գործերով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հնարավորություն» բառից հետո լրացնել «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում «այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի  419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի   30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: