Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.16-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 41.7-րդ եւ 41.8-րդ հոդվածներով.
«Հոդված 41.7. Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը
1. Հեղինակությունը յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունն իրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 41.8. Արտոնագրային իրավունքը խախտելը
1. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչեւ այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություն տարածելը կամ դրա հեղինակությունը յուրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 3. Օրենսգրքի 441 -ին հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:».
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցը, հոգեմետ (հոգեներգործուն) նյութը, դրանց պատրաստուկը կամ դրանց համարժեք նյութը (անալոգ), ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենսգրքի 47.12-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգրքի 47.13-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Օրենսգրքի 47.27-րդ «Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելը» վերնագրով հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 521 -ին հոդվածով.
«Հոդված 521 . Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը
1. Սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով նրա գույքն օգտագործելը՝ առանց այդ գույքն իրենը դարձնելու նպատակի, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 9. Օրենսգրքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Գույքը ոչնչացնելը կամ վնասելը
1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին 30.000 ՀՀ դրամից միչեւ 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 532 -րդ, 533 -րդ, 534 -րդ, 535 -րդ, 536 -րդ հոդվածներով.
«Հոդված 532 . Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե այդ անձի անզգուշության հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի մանր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 533 . Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին մանր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսեւորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձեւով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 534 . Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով
1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել եւ կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
3) շանտաժով կամ
4) հարկադրանքի այլ եղանակով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 535 . Գրավառուին վնաս պատճառելը
1. Գրավ դրված գույքը թաքցնելը, օտարելը, ոչնչացնելը, վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, եւ նրան մանր չափերի գույքային վնաս է պատճառվել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 536 . Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը
1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 11. Օրենսգրքի 542 -րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հողի բերրի շերտի օգտագործման եւ շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգերը խախտելը».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:»:
Հոդված 12. Օրենսգրքի 544 -րդ հոդվածի 2-րդ մասում «տեղափոխելը» բառից հետո լրացնել «, շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելը» բառերը:
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 637 -րդ հոդվածով.
«Հոդված 637 . Ջրերն աղտոտելը
1. Ջրերն աղտոտելը՝ բնական կամ արհեստական ծագման մակերեւութային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը կամ ջրային ռեսուրսը հյուծելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել, կամ ջրերը ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական կամ այլ վտանգավոր նյութով կամ թափոնով աղտոտելը կամ ջրային ռեսուրսներին այլ վնաս պատճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 14. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը
1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղը կամ քամատապալ, ձյունակոտոր, արմատախիլ արված կամ արմատից հատված կամ մասնատված ծառը կամ թուփը տեղափոխելը, եթե դրա հետեւանքով պատճառվել է հարյուր հազար դրամը չգերազանցող գույքային կամ այլ վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 79. Ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը
1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքով, եթե դրա հետեւանքով անզգուշությամբ պատճառվել է մանր չափերի գույքային վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 16. Օրենսգրքի 80-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 80. Մթնոլորտային օդն աղտոտելը
1. Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Մթնոլորտային օդն աղտոտելը՝ սահմանված նորմատիվի գերազանցմամբ արտանետումներով, սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնը խախտելու հետեւանքով կամ այլ եղանակով մթնոլորտային օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձեւով փոփոխելը, որը մանր չափերի գույքային կամ այլ վնաս է պատճառել գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ հետեւանք՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 17. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 881 -ին հոդվածով.
«Հոդված 881 . Ապօրինի որսը
1. Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալը, որը կատարվել է՝
1) առանց համապատասխան թույլտվության,
2) դրանց որսի համար արգելված ժամանակ՝ մանր չափերի գույքային վնաս պատճառելով, կամ
3) արգելված վայրում՝ մանր չափերի գույքային վնաս պատճառելով՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ եւ որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով:»:
Հոդված 19. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 89. Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը
Ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է
1) առանց համապատասխան թույլտվության, կամ
2) դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ, կամ
3) արգելված վայրում, կամ
4) արգելված միջոցներով:
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների եւ դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:»:
Հոդված 20. Օրենսգրքի 94-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 94. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը
1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը, որն առաջացրել է մանր չափերի գույքային կամ այլ վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 21. Օրենսգրքի 1246 -րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ» բառերը:
Հոդված 22. Օրենսգրքի 128-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերից հետո ավելացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերը:
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Տրանսպորտային միջոցը տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետեւանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.Սույն օրենսգրքի իմաստով՝
1) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, եւ զրկման ժամկետը չի լրացել:
2) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, եւ զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
3) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, եւ կասեցման ժամկետը չի լրացել:»:
Հոդված 23. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝
1) վերնագրում «Հետիոտների եւ» բառերը փոխարինել «Ուղեւորների, հետիոտների, հեծանվորդների կամ» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ուղեւորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, հետիոտների, հեծանվորդների եւ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.
«6.1. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել են թեթեւ վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 24. Օրենսգրքի 140-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել են թեթեւ վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 157.17-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 26. Օրենսգրքի 169-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը
1. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման) կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաեւ պետական գրանցման, ինչպես նաեւ հատուկ թույլտվության, լիցենզիայի տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի չափը:»:
Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 169.30-րդ հոդվածով.
«Հոդված 169.30. Կանխամտածված կեղծ գովազդը
1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից սպառողին հումքի, ապրանքի, մատուցվող ծառայության որակի, գնի կամ այլ առանձնահատկության վերաբերյալ մոլորության մեջ գցելը, եթե դրա հետեւանքով անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառվել է մանր չափերի գույքային վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 28. Օրենսգրքի 171.3-րդ հոդվածի՝
1) վերնագրում «Գերիշխող» բառը փոխարինել «Մենաշնորհ գերիշխող կամ բանակցային» բառերով.
2) 1-ին մասը «գերիշխող» բառը փոխարինել «մենաշնորհ կամ գերիշխող կամ բանակցային ուժեղ» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 171.4. Համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը
1. Տնտեսվարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատկից չորսհազարապատիկի չափով:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:
3. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 30. Օրենսգրքի 177-րդ եւ 178-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 177. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը
1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոչ սթափ վիճակի հասցնելը, որը դրսեւորվել է վերջինիս կողմից ոգելից խմիչքներ օգտագործելով կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործելով, կամ երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության դրդելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Հոդված 178. Երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 31. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 178.2-րդ հոդվածով.
«Հոդված 178.2. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե դրա հետեւանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է թեթեւ վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 32. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը, քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը, գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը եւ պահելը
1. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
2. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
3. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
4. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
5. Ապօրինի կերպով գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը եւ պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
6. Սույն հոդվածում նշված զենքը, փամփուշտները կամ դրա բաղկացուցիչ մասերը կամովին հանձնած անձն ազատվում է դրա համար վարչական պատասխանատվությունից:»:
Հոդված 33. Օրենսգրքի 2011 -րդ եւ 2012 -րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 34. Օրենսգրքի 204.1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 204.2-րդ հոդվածով.
«Հոդված 204.2. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը
1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, որը հանգեցրել է մանր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի իմաստով մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 36. Օրենսգրքի 2069 -րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 37. Օրենսգրքի 206.16-րդ հոդվածի 1-ին մասում «8-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերից հետո «6» թիվը փոխարինել «5» թվով:
Հոդված 38. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 39. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 44.1-րդ, 44.2-րդ, 47.14-րդ, 521 -ին, 53-րդ, 532 -536 -րդ, 637 -րդ, 881 -ին, 95-րդ, 110.1-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-րդ, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ, 172.2-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-րդ, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181-րդ, 182.3-րդ, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի եւ սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) եւ 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 195.1-196-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 204.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 40. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում նշված «47.7-47.13-րդ» բառերը փոխարինել «47.7-47.12-րդ» բառերով, իսկ «47.18-47.27-րդ» բառերը՝ «47.18-47.26-րդ» բառերով:
Հոդված 41. Օրենսգրքի 2422-րդ հոդվածից հանել «, 1694-րդ» եւ «(օգտակար հանածոների մասով)» կետադրական նշանը, թվերը եւ բառերը:
Հոդված 42. Օրենսգրքի 24411-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված «157.17-րդ եւ 157.18-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «157.18-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 43. Օրենսգրքի 244.16-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 44. Օրենսգրքի ամբողջ տեքստում «զինամթերք» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «ռազմամթերք» բառով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 45. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:
Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:
Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:
Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.
Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:
Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:
Տեղեկանք գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում