Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-688-26.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Բյուջատային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24հունիսի 1997 թվականի, ՀՕ-137՝ ասուհետ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ կետի բ) մասից հետո լրացնել նոր բ1.1) մասով հետեւյան խմբագրությամբ՝

«բ1.1) գնաճի (սղաճի) չափը, որի ապահովումը կառավարությունն իրականացնում է կենտրոնական բանկի հետ համատեղ՝ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուրին վերապահված իրավասությունների եւ գործառույթների սահմաններում:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի բ2) մասից հետո լրացնել նոր բ2.1) մասով հետեւյան խմբագրությամբ՝

«բ2.1) գնաճի (սղաճի) հաշվարկման կարգը՝ օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով.»

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: