Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6881-26.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30հունիսի 1996 թվականի, ՀՕ-69՝ ասուհետ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյան խմբագրությամբ ՝

« ՀՈԴՎԱԾ 4. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը

1. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ՝ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուրին վերապահված իրավասությունների եւ գործառույթների սահմաններում,Հայաստանի Հանրապետությունումտվյալ տարվա համար Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված չափով գնաճի (սղաճի) ապահովումն է»

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: