Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23238-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային խորհրդի մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-144-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ որով նախատեսվում է ազատությունից զրկում» բառերը փոխարինել «կամ որով նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: