Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 40.1-ին հոդվածի 12-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.
2) 6-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.
2) 7-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:
Հոդված 6. Օրենքի 40.1-ին հոդվածի 11-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը փոխարինել «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: