Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դեպքերում հողամասը դատարանի կողմից ենթակա է բռնագրավման՝ անհատույց վերցման:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: