1) 3-րդ կետում «մարված կամ հանված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով.
2) 5-րդ կետում «չի իրականացվել ոչ արդարացնող» բառերը փոխարինել «չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «ոչ արդարացնող հիմքով» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: