Հոդված 1. «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ մասում «ապա պետերը անհրաժեշտության դեպքում նշանակում են հետաքննություն» բառերը փոխարինել «ապա պետերը սահմանված կարգով նյութերը ներկայացնում են համապատասխան իրավապահ մարմիններին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում