Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23287-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում եւ որպես խափանման միջոց է ընտրվել «բացակայելու արգելքը», բացառությամբ այն դեպքերի, երբ վարույթն իրականացնող մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում՝ «չի հանվել կամ մարվել» բառերը փոխարինել «չի մարվել կամ վերացվել» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետում «քննվող գործերով» բառերը փոխարինել «իրականացվող վարույթներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: