Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 27-րդ մասում «լիազորությունները կասեցվելիս» բառերը փոխարինել «պաշտոնավարումը (լիազորությունները) կասեցվելիս» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: