Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «քրեական գործ հարուցվելու» բառերը փոխարինել «քրեական հետապնդում հարուցվելու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 136-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետում « գործի » բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեական գործով» բառերը փոխարինել «քրեական վարույթով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 253-րդ հոդվածում «հանցագործությունների գործերով» բառերը փոխարինել «հանցագործությունների վերաբերյալ վարույթներով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 254-րդ հոդվածում «քրեական գործ է հարուցում» բառերը փոխարինել «քրեական վարույթ է նախաձեռնում», իսկ «քննչական գործողություններ» բառերը փոխարինել «վարութային գործողություններ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 256-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործությունների գործերով» բառերը փոխարինել «հանցագործությունների վերաբերյալ վարույթներով» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում