Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23284-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում  «կամ հետաքննության մարմնի» բառերը հանել, իսկ «քրեական» բառից հետո լրացնել «վարույթների» բառը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հետաքննության մարմնին» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 15-րդ մասում «հարուցվել է քրեական գործ (հետապնդում),» բառերը փոխարինել «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով, «քրեական գործով» բառերը փոխարինել «քրեական վարույթով» բառերով, իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերը փոխարինել «Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «, դատախազի կամ քննիչի» կետադրական նշանը եւ բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 1-ին պարբերությունում՝ «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառը.

2) 2-րդ պարբերությունում՝ «գործի վարույթն» բառերը փոխարինել «գործը կամ վարույթը» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: