Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23219-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «օրենսգրքերի» բառից հետո լրացնել « (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: