Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի «ե1» կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: