Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-097-01.09.2003-ՊԻ,ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ստանդարտների, ինչպես նաեւ պետական արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված պարտականությունների,» բառերը.

2) 4-րդ մասի 12-րդ կետից հանել «, բացառությամբ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործառնությունները կատարելու, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմելու, կատարելու եւ հաշվետվություններ ներկայացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերը պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցնելու կարգերի, ինչպես նաեւ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջեներ մասնահանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ուղղությունների» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ մասով.

«41 . Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններն ու կարգերն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում եւ սահմաններում կարող են սահմանվել օրենսդրական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող տեխնիկական նորմերը (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման եւ այլն) օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում եւ սահմաններում կարող են սահմանվել այլ իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:»:

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասում «2003» թիվը փոխարինել «2007» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի նորմերը կիրառվում են 2003 թվականի հունիսի 30-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: