Armenian ARMSCII Armenian
Կ-23282-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Կալանքի տակ» բառերը փոխարինել «Կարճաժամկետ ազատազրկման մեջ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հանման կամ մարման» բառերը փոխարինել «մարման կամ վերացման» բառերով.

2) 3-րդ մասի «արդարացման որոշումն» բառերը փոխարինել «արդարացման դատավճիռն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: