«Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները կազմակերպման եւ գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը, ինչպես նաեւ իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման եւ գործունեության վերահսկողության կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում «իրականացնելիս» բառից հետո հանել «սույն» բառը:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «, քրեական գործով նախնական քննությունը» բառերը հանել.
2) լրացնել 3.1 եւ 3.2 կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով հետաքննության կատարումը.
3.2) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.».
3) 6-րդ կետում «օգնություն ցույց տալը» բառերը փոխարինել «օժանդակությունը» բառով.
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ պարբերության «իրավունքներն» բառը փոխարինել «լիազորություններն» բառով, «ազատությունների» բառից հետո լրացնել «հարգման եւ» բառերը, «, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ» բառերը հանել.
2) լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ ոստիկանության գործունեությանը միջամտությունն արգելվում է:»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի «ոստիկանության վրա դրվող պարտականությունները» բառերը փոխարինել «ոստիկանությանը վերապահվող լիազորությունները» բառերով:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին պարբերության «Օրենքով իրեն վերապահված» բառերը փոխարինել «Իր» բառով.
2) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը, սեփականության իրավունքը, ինչպես նաեւ մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:».
3) 3-րդ պարբերությունում՝ «սահմաններում:» բառից հետո, լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:».
4) 6-րդ պարբերությունում 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից, ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաեւ իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հաղորդակցվել եւ տեսակցել փաստաբանի հետ եւ իր ցանկության դեպքում ենթարկվել բժշկական զննման:».
5) 6-րդ պարբերության 2-րդ նախադասությունում «միջոցներ են ձեռնարկվում նրանց» բառերը փոխարինել «ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ձերբակալված անձին» բառերով:
5) 6-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված դեպքերում օգտվելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով՝ մեղադրյալին վերապահված իրավունքներից:».
Հոդված 7. Օրենքի 5.1 հոդվածում՝
1) 1-ին մասի «Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման» բառերը փոխարինել «Խոշտանգման» բառով.
2) 2-րդ մասի «իրականացվող հարցաքննությունները» բառերը փոխարինել «քրեական վարույթին ներգրավվման ենթակա կամ ներգրավված անձանց մասնակցությամբ իրականացվող վարութային գործողությունները» բառերով.
3) 5-րդ մասի «Նախնական քննության» բառերը փոխարինել «Նախաքննության» բառով.
4) 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ մասի «հարցաքննության» բառը փոխարինել «ապացուցողական գործողության» բառերով, իսկ «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ եւ 2.1-րդ կետերում «բերման ենթարկել» բառերը փոխարինել «ներկայացնել» բառով.
2) 2-րդ մասում «դեպքերից» բառը փոխարինել «պատահարներից» բառով.
3) 3-րդ մասում «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 10.1-ին հոդվածում լրացնել նոր՝ 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Ոստիկանության՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականություններն իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են քրեական վարույթում հատուկ պաշտպանության միջոցների կիրառման՝ ՀՀ կառավարության սահմանած կարգն ու պայմանները, եթե իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետի՝ «իրավախախտումները,» բառից հետո լրացնել «հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարել ձերբակալում եւ դրան ուղեկցող անձնական խուզարկություն, մինչեւ ոստիկանության վարչական շենք բերելն անհապաղ ազատ արձակել իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերացել է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը,» բառերը, «բերման ենթարկել հանցանք կամ» բառերը փոխարինել «ներկայացնել հանցանք կամ բերել» բառով.
բ. 2-րդ կետի «ձեռնարկել» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված» բառերը, իսկ «ուղղությամբ» բառը փոխարինել «նպատակով» բառով.
գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով այդ մասին հաղորդում ներկայացնել քննիչին կամ դատախազին.».
դ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով կատարել գաղտնի քննչական գործողություններ, օժանդակել ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների կատարմանը, պահպանել հանցագործության դեպքի վայրը.».
ե. 5-րդ կետում «հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից» բառերը փոխարինել «քննությունից» բառով, «, քրեական պատասխանատվությունից,» բառերը՝ «կամ» բառով, իսկ «հափշտակված» բառը՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերով.
զ. 6-րդ կետի բ) ենթակետի «, դատից,» բառը եւ կետադրական նշանները փոխարինել «կամ» բառով, «հափշտակված» բառը փոխարինել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերով, իսկ գ) ենթակետի «պետական եւ հասարակական մարմինների» բառերը փոխարինել «պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների» բառերով.
է. 7-րդ կետի ա) ենթակետի «պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները» բառերը փոխարինել «հանրային ծառայողներին եւ այլ պաշտոնատար անձանց՝ օրենքով նախատեսված իրենց լիազորությունները» բառերով, «այդ անձանց» բառերը փոխարինել «նրանց» բառով, «պաշտոնեական գործունեության» բառերը փոխարինել «լիազորությունների» բառով, բ) ենթակետի «պետական իշխանության դեմ ուղղված ծանր» բառերը հանել, «անվտանգությանն» բառը փոխարինել «անվտանգության ապահովմանն» բառերով, դ) ենթակետի «պաշտոնեական պարտականությունները կատարելիս» բառերը փոխարինել «կանոնադրական գործառույթներն իրականացնելիս» բառերով, ե) ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
2) 2-րդ մասի «ընթացք» բառից հետո «, պահպանել հանցագործության դեպքի վայրը» բառերը հանել.
3) 3-րդ մասի «Ոստիկանությունն իրականացնում է» բառերը փոխարինել «Ոստիկանությունը կրում է» բառերով:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մարմիններ» բառը փոխարինել «մարմիններին» բառով:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս
1. Ոստիկանությունը պարտավոր է՝
1) կատարել`
ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն եւ դրանց հետեւանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները.
բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները.
գ. ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցում եւ պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.
2) պահել բերման ենթարկված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կալանավորված անձանց.
3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների եւ դատավճիռների կատարումն ապահովելիս.
4) աջակցել քննիչին ապացուցողական եւ վարութային այլ գործողություններ կատարելիս:»:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնելու տվյալ վայրից.»:
բ) 3-րդ կետում «հանցագործության մեջ մեղադրվող» բառերը փոխարինել «քրեական հետապնդման ենթարկվող» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետի «կասկածանքի բավարար հիմքերի» բառերը փոխարինել «անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» բառերով, իսկ «բերման ենթարկելու» բառերը փոխարինել «ձերբակալել» բառով.
3) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի իմաստով անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝
1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ՝ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաեւ նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա եւս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն եւ այլն):»:
Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետի «բերման ենթարկված,» եւ «, հանցագործության կատարման մեջ մեղադրվող» բառերը հանել.
բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականերեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալված անձին ուղարկելու կամ տեղափոխելու բժշկական հաստատություն՝ նրա օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է ենթադրյալ հանցագործության փաստն արձանագրելու համար.
4) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականերեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա անձանց հետապնդելիս, դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների, ժամանակ, ինչպես նաեւ անձանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող վտանգի դեպքում, մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, եթե հետապնդվող նպատակներին հնարավոր չէ հասնել այլ՝ անձի անձնական կյանքի պաշտպանության իրավունքին եւ սեփականության իրավունքին նվազ միջամտությամբ:
Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:
Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:
Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցում է դատախազին.».
դ. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) առերեւույթ հանցագործության առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ դատավարական գործողություններ.».
ե. 6.2-րդ կետի 4-րդ պարբերության «հիմքով քրեական» բառերից հետո «գործի» բառը հանել, «քրեական գործով» բառերը փոխարինել «ինքնությունը» բառով, «նույնացվում է քրեական» բառերից հետո «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով.
2) 2-րդ մասի «օպերատիվ-հետախուզական եւ այլ» բառերը հանել, «վերապահված» բառից հետո լրացնել «այլ» բառը:
Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետի «հասցնել» բառը փոխարինել «տեղափոխել» բառով.
2) 1-ին մասի 5-րդ կետի «անձանցից» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը:
Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ» բառերը փոխարինել «ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ» բառերով:
2) 4-րդ մասի՝
ա. «բացառությամբ» բառից հետո «գաղտնի» բառը հանել.
բ. «միջոցառումների» բառից հետո լրացնել «եւ գաղտնի քննչական գործողությունների» բառերը.
3) 7-րդ մասի «օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի.
1) վերահսկողություն իրականացնել զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաեւ դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ.
2) անցկացնել զենքի զննություն՝ առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավել եւ ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը.
3) ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում եւ այդպիսի առարկաների առգրավում:»:
Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածի ամբողջ տեքստում «ձեռք բերված գույք» բառերից հետո «առարկաներ» բառը հանել:
Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանությունն իրավունք ունի.
1) հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալել զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ հանցագործություն կատարած զինծառայողներին, կատարել դրան ուղեկցող անձնական խուզարկություն եւ այդ մասին անհապաղ հայտնել իրավասու դատախազին.
2) օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալել զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին:»:
Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «հանցագործության հետ» բառերը փոխարինել «հանցագործությանն» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից» բառերը փոխարինել «քննությունից» բառով:
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի «պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված պատասխանատվություն» բառերով:
Հոդված 22. Օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասում «հրամանով» բառից հետո լրացնել «, հանձնարարությամբ» բառը, «կարգադրություն» բառից հետո լրացնել «, հանձնարարություն» բառը, «հրամանը» բառից հետո լրացնել «, հանձնարարությունը» բառը:
Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) վերնագրում «գործունեության» բառից հետո լրացնել «նկատմամբ» բառը, իսկ «վերահսկողությունը» բառից հետո՝ « եւ հսկողությունը» բառերը.
2) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության եւ հետաքննության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:».
3) 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 421 -ին հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: