Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6-րդ մասում «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական հետապնդման բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: