Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23224-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում «հետաքննության մարմինը ակամ» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ամբողջ տեքստում «հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի» բառերը փոխարինել «քննիչի որոշման կամ դատական ակտի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում եւ 11-րդ հոդվածի 5-րդ մասում «հետաքննության մարմնի կամ» բառերը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: