Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում «հետաքննության մարմինը կամ» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ամբողջ տեքստում «հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի» բառերը փոխարինել «քննիչի որոշման կամ դատական ակտի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 11-րդ հոդվածի 5-րդ մասի «հետաքննության մարմնի կամ» բառերը հանել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: