Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23280-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Քրեական վարույթ իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Նախաքննության մարմինները» բառերով, իսկ «հարուցվել է քրեական վարույթ» բառերը փոխարինել «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 29.1-ին հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում «կալանքի» բառը փոխարինել «կարճաժամկետ ազատազրկման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն