Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23227-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ 4-րդ մասում «գործերով» բառը փոխարինել «վարույթներով» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «հետաքննության կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 4-րդ կետում «ովքեր, ենթադրվում է, որ» բառերը փոխարինել «որոնք ենթադրաբար» բառերով, իսկ «գործին» բառից հետո լրացնել «կամ վարույթին» բառերը.

2) 5-րդ կետում «մասնագետներ ներգրավելու`» բառերը փոխարինել «ներգրավելու մասնագետ կամ թարգմանիչ`» բառերով, իսկ «պարզաբանելու» բառից հետո լրացնել « կամ թարգմանություն կատարելու» բառերը:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետի «գործին» բառից հետո լրացնել «կամ քրեական վարույթին» բառերը, իսկ «աշխատող» բառը փոխարինել «աշխատակից» բառով.

բ. 3-րդ կետի «գործի քննությանը» բառերը փոխարինել «վերաբերյալ գործի կամ վարույթի քննությանը» բառերով.

գ. 4-րդ կետի «գործում» բառից հետո լրացնել « կամ վարույթում» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաբանն իրավունք չունի հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:».

3) 7-րդ մասում «հանձնել գործին» բառերից հետո լրացնել «կամ վարույթին» բառերը:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «դատական մարմիններում» բառերը փոխարինել «դատարաններում» բառով, իսկ «Պետական եւ դատական մարմիններն» բառերը՝ «Պետական մարմինները, դատարաններն» բառերով.

2) 4-րդ մասի «եւ բերման ենթարկվել» բառերը փոխարինել «ենթարկվել, բառով:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում 3-րդ մասում՝

1) 1-ին կետի «դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական» բառերը փոխարինել «նախաքննության ընթացքում կամ դատարանում քննչական կամ այլ վարութային» բառերով.

2) 2-րդ կետի «քննչական կամ» բառերից հետո լրացնել «այլ» բառը:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:»:

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետում «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառը.

2) 3-րդ մասի «գործով մինչդատական վարույթում» բառերը փոխարինել «վարույթներով նախաքննության ընթացքում» բառերով.

3) 4-րդ մասի «գործերով վարույթն» բառերը փոխարինել «վարույթն» բառով.

4) 5-րդ մասի «գործով կասկածյալին» բառերը փոխարինել «վարույթի շրջանակներում ձերբակալված անձին» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: