Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-83) 102-րդ հոդվածի առաջին մասի աղյուսակում «7009» ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող`
7010 90 100 | Բանկաներ պահածոյացման համար (բանկաներ մանրէազերծման համար) | 10 | 0 |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա՟ջոր՟դող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին»
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 7010 90 100 ծածկագրին դասվող ապակե տարիների ներմուծման համար սահմանել մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափ, ներկայումս գործող 0 տոկոսի փոխարեն: Տվյալ փոփոխությունը առաջարկվում է հաշվի առնելով ներքին արտադրողի շահերի պաշտպանությունը եւ ՀՀ տարածքում գործող` ապակե տարաներ արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման եւ արտադրության նշված ճյուղի զարգացման նպատակով առավել նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Միաժամանակ հարկ է նշել նաեւ, որ անգույն եւ գունավոր ապակուց շշերի համար սահմանին գանձվում է 10 տոկոս մաքսատուրք, եւ ներկայացվող նախագծի ընդունմամբ համահավասար պայմաններ կապահովվեն նմանատիպ արտադրանքներ ներմուծող սուբյեկտների միջեւ: