Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23228-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «103.1-ին հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «121-րդ հոդվածի 10-րդ մասով» բառերով.

2) 2-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «296-րդ» բառով.

3) 3-րդ կետում «217.1-րդ» բառը փոխարինել «310-րդ» բառով.

4) 3.1-րդ կետում «386-րդ հոդվածով եւ 387-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «153-րդ հոդվածով» բառերով, իսկ «արարքների» բառը՝ «արարքի» բառով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

2) 5-րդ կետում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններից» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, վարույթի հանրային մասնակիցներից» բառերով.

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

2) 2-րդ մասում «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 3-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդում իրականացնող մարմիններ» բառերը «վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

3) 4-րդ մասում «քրեական հետապնդման մարմինների» բառերը փոխարինել «վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող եւ վարույթի հանրային մասնակիցներիը պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Վարույթի հանրային մասնակիցները նախաքննության՝ հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:».

5) 6-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով.

6) 8-րդ մասի՝

ա. 1-ին կետում «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված այն քրեական վարույթների» բառերով,

բ. 2-րդ կետում «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «քննության» բառը փոխարինել «նախաքննության» բառով,

գ. 3-րդ կետում «հարուցված այն քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված այն քրեական վարույթների» բառերով,

դ. 4-րդ կետում «հարուցված եւ դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված եւ դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների» բառերով,

ե. 5-րդ կետում «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով,

զ. 6-րդ կետում՝ «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 4-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 3-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիներին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, «քրեական հետապնդում իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «15 օրվա ընթացքում տեղեկացնում է» բառերը փոխարինել «15 օրվա ընթացքում տեղեկացնում են» բառերով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում 2-րդ մասում՝ «վերահսկող» բառից հետո ավելացնել «,» կետադրական նշանը եւ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները» բառերը, իսկ «քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «վարույթի հանրային մասնակիցները» բառերով.

2) 4-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված գույքի վրա կալանք դնելու» բառերը փոխարինել «քննիչի կողմից սառեցված գույքի արգելադրման» բառերով.

3) 8-րդ մասում «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններիը» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, վարույթի հանրային մասնակիցները» բառերով.

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի՝

ա. 1-ին կետում «190-րդ» բառերը փոխարինել «296-րդ» բառերով.

բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,».

2) 6-րդ մասի՝

ա. 1-ին կետում «217.1-ին» բառերը փոխարինել «310-րդ» բառերով.

բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,»:

Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտնելու օրը: Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այն դեպքերի նկատմամբ, որոնք առաջացել են մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը, տարածվում են մինչ դրա ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:

Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:

Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:

Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.

  • եզրութաբանական միասնությունը.
  • գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը.
  • ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը.
  • այլ հակասությունների բացառումը:

    Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

    Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:

    Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:

    3. Ակնկալվող արդյունքը

    Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

    4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

    Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:

    5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

    Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:


    Տեղեկանք գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն