Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23255-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 101-րդ հոդվածի 2-րդ մասում «Քրեական գործերով» բառերը փոխարինել «Քրեական վարույթներով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 102.1-ին հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: