«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «ա» ենթակետը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության եւ բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ » բառերով .
բ) 1-ին կետը լրացնել «ե» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձեւավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանոնակարգված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:».
գ) 2-րդ կետի «է» ենթակետի «ֆինանսական» բառից հետո լրացնել «համակարգի» բառը:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի «բանկի» բառից հետո լրացնել «կառուցվածքը,» բառը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում ՝
ա) «ժէ» ենթակետի «Բանկերի սնանկության» բառերը փոխարինել «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության» բառերով.
բ) «իբ» ենթակետից հանել «լիցենզավորում է բանկային աուդիտ իրականացնող կազմակերպություններին,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 391 -րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների եւ իրենից լիցենզիա ստացած այլ անձանց (այսուհետ՝ վերստուգվող անձինք) ստուգումներն (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում եւ կարգով, իսկ սույն կետով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում եւ կարգով:
բ). 4-րդ կետը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Լիազորագիրը տրվում է վերստուգող ստորաբաժանման ձեւաթերթի վրա, վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի ստորագրությամբ՝ առանց Կենտրոնական բանկի կնիքի դրոշման: Վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից վերստուգվող անձանց մոտ ստուգումներ իրականացնելիս լիազորագիր չի պահանջվում:»:
Հոդված 6. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր կողմից լիցենզավորված եւ վերահսկվող անձանցից պահանջել պարբերական հաշվետվություններ վերջիններիս կողմից իրականացվող արժութային գործառնությունների վերաբերյալ:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :