Armenian ARMSCII Armenian
Կ-23229-11.04.2022-ՊԻ,ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162.1-ին հոդվածի 2-րդ մասում «քրեական հետապնդման մարմինը» բառերը փոխարինել «նախաքննության մարմինը, դատախազը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ որպես հանցագործության համար պատժամիջոց» բառերը փոխարինել «կամ բռնագրավվել է» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 288-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 288. Բռնագրավումը

1. Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց վերցվել դատավճռով` որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ եւ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք եւ միջոց, հանցագործության առարկա:»:

Հոդված 4. Օրենսգրքի 341-րդ հոդվածում՝

1) վերնագրի «քննության» բառը փոխարինել «լուծման» բառով.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչեւ հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման:»:

Հոդված 5. Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «190» թիվը փոխարինել «296-րդ» բառով, «կետով» բառը՝ «մասով» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 1064-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  1064. Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության եւ դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետեւանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հետեւանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածով նախատեսված հիմքերով եւ կարգով:

3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի «ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 5-րդ մասի «309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝» բառերը փոխարինել «450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին» բառերով:

Հոդված  9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն  ուժի մեջ  մտնելու օրը: