Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում «Կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառով, նույն մասից «հետաքննության կամ» բառերը հանել, իսկ «Կասկածյալի եւ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: