Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) հայցվորները՝ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.».
2) 1-ին մասի 7-րդ կետում «արդարացվածները» բառը փոխարինել «արդարացված մեղադրյալները» բառերով.
3) 1-ին մասի 7-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա. անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաեւ իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետեւանքով իրեն պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,».
4) 1-ին մասի 7-րդ կետի «գ.» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. անազատության մեջ պահելու ձեւով պատիժը կրելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,».
5) 1-ին մասի 7-րդ կետում լրացնել նոր՝ «ե.» ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ե. գույքն առգրավելու, արգելադրելու, բռնագրավելու կամ այլ կերպ տնօրինելու հետեւանքով պատճառված վնասի հատուցման հայցերով.».
6) 5-րդ մասում «քաղաքացիական հայցի» բառերը փոխարինել «գույքային հայցի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «դ)» կետում՝ «ընտանեկան» բառից հետո լրացնել «գործերով» բառը, «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով, իսկ «նախաքննական մարմիններ» բառերը փոխարինել «նախաքննության մարմիններ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական իրավասու մարմինները կալանք եւ (կամ) արգելանք դնելու, ինչպես նաեւ արգելադրման միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: