Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի 3-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատարանին, դատախազությանը, նախաքննության մարմնին դոնորի եւ ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ եւ փաստաթղթեր են տրվում միայն նրանց կողմից քննվող քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի կապակցությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: