Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի երկրորդ մասի «ը.1)» ենթակետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետում «հետաքննության մարմնին,» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1)» ենթակետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: