Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը.1» ենթակետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետում «հետաքննության մարմնին,» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1» ենթակետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: